Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանը առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ:
Փերինչեքը եւ եւս շուրջ մեկ տասնյակ մարդ, այդ թվում Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն եւ «Ջումհուրիեթ» թերթի հոդվածագիր Իլհան Սելջուկը, ձերբակալվել էին ուրբաթ օրը` ծայրահեղ ազգայնական ընդհատակյա խմբավորման կողմից նախապատրաստվող հեղաշրջման գործի շրջանակներում: Ալեմդարօղլուն եւ Սելջուկը արդեն ազատ են արձակվել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, անցած տարվա հունիսին` Ստամբուլի շենքերից մեկում պայթուցիկի հայտնաբերումից հետո հարուցված գործով մինչ օրս մեղադրանք է առաջադրվել չորս տասնյակից ավելի մարդու, այդ թվում պաշտոնաթող զինվորականների, լրագրողների, փաստաբանների:
Թուրքական մամուլը, վկայակոչելով անունուն աղբյուրները, հայտնում է, որ ոստիկանությունը քննում է «Էրգենեկոն» ընդհատակյա խմբավորման հնարավոր առնչությունը կատարված կամ ծրագրված մի շարք բռնարարքների, որոնց նպատակը կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկաբեկումն է: Դրանց թվում հիշատակվում են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի, Գերագույն վարչական դատարանի շենքում դատավորներից մեկի սպանությունները, ինչպես նաեւ 2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների դեմ ծրագրվող մահափորձերը:
Շուրջ մեկ տարի առաջ շվեյցարական դատարանը Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար դատապարտել էր պայմանական ազատազրկման եւ դրամական տուգանք էր սահմանել նրա նկատմամբ: