Մայր գրադարանն ու նրա խնդիրները

Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասում է, թե չնայած պետությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում, այնուամենայնիվ որոշ խնդիրներ` այդ թվում գրքերի համալրումն ու վերականգնումը դեռ գրադարանի թերի կողմերից մեկն է մնում:

Դավիթ Սարգսյանի խոսքով, իրենց մոտավոր հաշվարկներով գրադարանի ընթերցողների տարեկան թիվը հասնում է 32 հազարի: Նա հավելեց, որ 2007-ի առաջին ամիսների համեմատությամբ ընթերցողական պատվերների թիվն ավելացել է, բայց քիչ է գիտաշխատող ընթերցողների թիվը:

Թե' տնօրենի եւ թե' փոխտնօրենի խոսքով՝ այս ոլորտում ամենասուր խնդիրն աշխատավարձի հարցն է: Դավիթ Սարգսյանի վկայությամբ, եթե ազգային գրադարանի աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 35 հազար դրամ, ապա այդ թիվը կրկնակի ցածր է մարզային եւ հենց մայրաքաղաքի մյուս գրադարաններում:


Նարինե Ղալեչյան