«Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես այսօր ձեւակերպեց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «փաստացի արգելված է»:
«Որեւիցե մեկը թող իլյուզիաներ չունենա, թե Հայաստանում այս ռեժիմի օրոք կուսակցություններ չեն արգելվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զեյնալյանը` փաստարկելով. - «Եթե փաստացի քաղխորհրդի անդամների մի զգալի մասը ազատազրկված է` եւ քաղաքական հոդվածներով է ազատազրկված, հետեւաբար այդ կուսակցությունը փաստացի արգելված է: Դա արվում է նրա համար, որ կուսակցությունը չգործի»:
Կալանավորված են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 3 անդամներ` Սմբատ Այվազյանը, Սուրեն Սուրենյանցը եւ Գեղամ Հարությունյանը: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ քաղխորհրդի մյուս անդամներից Սուրեն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Մկրտչյանը թաքնվում են:
Զեյնալյանի խոսքով, ազատազրկման մեջ են նաեւ կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ անդամներ. - «Կան մարդիկ, ում տեղը չգիտենք, կամ կապը կորած է, որոնք գտնվում են ընդհատակում, որպեսզի չհայտնվեն ազատազրկման մեջ… Նրանց շարքում է նաեւ Արամ Սարգսյանը»:
«Որեւիցե մեկս երաշխիք չունենք, որ այս իշխանությունների պարագայում չի հայտնվի ճաղավանդակների այն կողմում: Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման կազատազրկեն», - եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)