Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխությունները եւ լրացումները:
Օրենսդրական փոփոխությունների նպատակը երկրի պաշտոնաթող նախագահների պահպանության կարգավորումն է այն դեպքերում, երբ նրանք հակաօրինական գործողություն են իրականացնում:
Օրինագիծն ամրագրում է, որ պետական պահպանությունն իրականացնող խմբի ղեկավարն այդ մասին պարտավոր է անհապաղ զեկուցել իր վերադասին, պահպանությունը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ ծանուցել հենց պահպանվող անձին, մի այլ կետով էլ առաջարկվում է, որ եթե ինքը՝ պահպանվող անձն է ցանկանում, կարող է գրավոր հրաժարվել պետական պահպանությունից:
Հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հիմնական մտահոգությունն էր, թե ինչպե՞ս կարող է խմբի ղեկավարն ինքնուրույն որոշել, որ տվյալ անձը հակաօրինական գործողություն է կատարում, եւ արդյոք դրանով չի՞ խախտվում անձի անմեղության կանխավարկածը:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկումը պետք է կազմակերպվի առաջին քվեարկությունից հետո 24 ժամվա ընթացքում, քանի որ կառավարությունը նախագիծը խորհրդարան է ուղարկել որպես հրատապ հարց: