Վասիլի Իստրատով. «Ադրբեջանը պահանջեց քվեարկության դնել բանաձեւն առանց փոփոխությունների»

Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը այսօր հայտնել է, որ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբում համանախագահող երկրները փորձել են հավասարակշռել ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներին, սակայն Ադրբեջանը դեմ է եղել:

«Թեեւ համանախագահող երկրները մի քանի անգամ փորձել են հավասարակշռել բանաձեւի նախագիծը, ադրբեջանական կողմը պահանջել է քվեարկության դնել փաստաթուղթն առանց այն փոփոխելու կամ լրամշակելու»,֊ - ասել է դեսպանը APA գործակալությանը:

«Համանախագահների կարծիքով, նախագծի տեքստը հավասարակշռված չէր: Նրանք ասում են, որ որոշ կետեր արտացոլում չէին ստացել տեքստում»,֊ - փաստել է Իստրատովը:

Միաժամանակ Ռուսաստանի դեսպանը հավաստել է, որ իր երկիրը միշտ ճանաչել է եւ կշարունակի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Պատասխանելով Մինսկի խմբում համանախագահող պետություններին այլ երկրներով փոխարինելու հնարավորության մասին հարցին, դեսպանն ասել է. - «Նման նախաձեռնություն չկա, եւ միջնորդների փոխարինումը շատ բարդ գործընթաց է»: