Նաիրա Զոհրաբյան. «Ենթադրվում է քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ենթադրություն է արել, որ որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցման փուլը»:

«Իմ տպավորությամբ՝ բանակցությունները կոալիցիայի, այսպես ասենք, նորընտիր անդամներ՝ «Օրինաց երկիր»֊ի եւ ենթադրում եմ առաջիկա օրերին նաեւ Դաշնակցության հետ կսկսվեն եւ կավարտվեն, որից հետո արդեն ենթադրվում է, որ տեղի կունենա քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցում»,֊ - կանխատեսում է արել Նաիրա Զոհրաբյանը: