Վարդան Օսկանյան. «Նախագահը դիլեմայի առջեւ է»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիլեմայի առջեւ է՝ մի կողմից կա կայունությունը եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու, մյուս կողմից՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահպանման հարց: Նման կարծիք է հայտնել արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այս պահի դրությամբ մենք մի դիլեմայի առաջ ենք՝ երկրի կայունությունը, ժողովրդի անվտանգությունը, եւ մեր ժողովրդավարական արժեքները, ազատությունները, հասարակության իրավունքները», - ասել է Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

«Հայաստանի նախագահը այս դիլեմայի առաջ է: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն միանշանակ չէ՝ ինքը պետք է կարողանա հավասարակշռել, եւ դա հեշտ գործ չէ: Եվ այս հավասարակշռության գործընթացում ինչքան երկար տեւի սա, այնքան կտուժի հանրությունը, այնքան կտուժի Հայաստանը», - եզրափակել է արտգործնախարարը: