Զորավարժությունները Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում կանցնեն 4 փուլով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հրամանատարաշտաբային զորավարժությունները Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում կանցնեն 4 փուլով: Այդ մասին այսօր հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ Իվան Բաբիչեւը:

Ըստ գեներալի՝ զորավարժությունների սցենարը հետեւյալն է. կազմակերպության անդամ երկրներից մեկը ագրեսիայի է ենթարկվել եւ դիմել է մյուս երկրներին ռազմական օգնության խնդրանքով: Զորավարժությունների առաջին երկու փուլում մշակվելու է կազմակերպության գերագույն մարմնին համապատասխան առաջարկներ ներկայացնելու մեխանիզմը:

«Երրորդ փուլում նախատեսվում է մշակել տվյալ պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված գործողությունների կազմակերպումը: Չորրորդ փուլը պաշտպանական գործողությունների իրականացումն է»,֊ - ասել է Բաբիչեւը:

«Սահմանագիծ 2008» զորավարժությունների անցկացման ստույգ ժամկետը, ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, կորոշվի մարտի վերջին Երեւանում կայանալիք բանակցությունների ընթացքում: