Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության եւ խոհեմության կոչ է անում:
«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ընտրություններում պարտություն կրած` ինքնաառաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իրեն շրջապատող արկածախնդիրների մի խումբ, չհաշտվելով կրած պարտության իրողության հետ, դիմել են ապօրինի գործողությունների: Դրանց թվում են` զենքի եւ զինամթերքի կուտակումն ու տեղափոխումը մարդաշատ վայրեր, որտեղ դրանց առկայությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, առանց իրազեկման հանրահավաքների եւ երթերի անցկացումը:
Չնայած նրան, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկները որեւէ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, չի ներկայացվել որեւէ գանգատ Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններ, իսկ Սահմանադրական դատարանում Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ընթանում է ընտրությունների արդյունքների գանգատարկման ուսումնասիրություն, թեկնածու Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով: Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երեւանի կենտրոնում` պատճառելով վնաս քաղաքացիների եւ պետության գույքին, ինչպես նաեւ ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգության համար, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի: Այդ գործողությունների թիրախը Հայաստանի Հանրապետության ձեռք բերած կայունությունն է, իսկ հետեւանքը` միջազգային հեղինակության խաթարումը», - ասված է ուղերձում:
«Որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր` որեւէ մեկին չեմ թույլատրելու վտանգել մեր պետության սահմանադրական կարգը», - շարունակում է Ռոբերտ Քոչարյանը: - «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթներով, ես խորհրդակցել եմ Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, որից հետո ստորագրել եմ հրամանագիր, որով Երեւան քաղաքում մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել եմ արտակարգ դրություն»:
«Բոլորին զսպվածության եւ խոհեմության կոչ եմ անում: Այս իրավիճակում ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դրսեւորել համախմբվածություն, անշեղորեն կատարել օրենքի պահանջները: Վստահեցնում եմ, որ արտակարգ դրությունը կդադարեցվի դրա հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացումից անմիջապես հետո», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: