Ցուցարարների եւ իրավապահների միջեւ նոր բախումներ են սկսվել

Այսօր ուշ երեկոյան բախումներ են սկսվել Երեւանի քաղաքապետարանի մոտ հանրահավաք անող ցուցարարների եւ իրավապահների միջեւ:

Այնտեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ լսվում են կրակահերթեր, այրվում է մի քանի ավտոմեքենա: Կան վիրավորներ ինչպես ցուցարարներից, այնպես էլ իրավապահներից:

Մայրաքաղաքի կենտրոնում նկատվում են հատուկ ուժերի մեծ կուտակումներ:


Էրիկ Ղազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)