Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով այսօր առավոտյան ժամը 07:40-ից սկսած, տարբեր ժամերի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 տուժածներ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Տուժածներից մեկը` Արթուր Միրումյանը, իր պնդմամբ, չի մասնակցել հանրահավաքներին եւ Ազատության հրապարակում կազմակերպված նստացույցին. - «Հայրս առավոտյան դուրս էր եկել առեւտրի, մեզ ծանոթներից զանգեցին, ասացին, որ ինչ-որ կրակոցներ եւ այլն` Կենտրոնում, մենք անհանգստացանք, որ կարող է այդ կողմը գնացած լինել: Ես ու մայրս տնից դուրս եկանք, Աբովյան փողոցի սկզբին ոստիկանները Հյուսիսային պողոտայով վազելով եկան, առանց տարբերության` ով ձեռքի տակ ընկավ, նույնիսկ երթուղային տաքսին կանգնեցրին, մարդկանց միջից հանեցին, սկսեցին ծեծել: Դրանցից մեկը որոշեց հարձակվել մորս վրա, դե ես ստիպված ինքնապաշտպանության դիմեցի, բոլորով հարձակվեցին վրաս, գցեցին գետնին եւ սկսեցին ծեծել»:
Նույն կենտրոն տեղափոխված մեկ այլ տուժող` Քաջիկ Հարությունյանը ներկայացավ որպես Երկրապահ կամավորականների միության անդամ, ազատամարտիկ եւ երկրորդ կարգի հաշմանդամ: Նրա խոսքով, իրեն հետապնդել եւ ծեծի էին ենթարկել Արշակունյաց պողոտայի վրա` Մամուլի շենքի մոտ. - «Նստացույցի էինք... Առավոտյան ժամը 6:30 հարձակվեցին վրանային ավանի վրա: Ինքնըստինքյան, չէինք կարող դիմադրություն ցույց տալ, գնացինք, հետ գնացինք, ով ընկավ ձեռքները` ջարդեցին»:
Հարությունյանի վկայությամբ` կրակոցներ չեն եղել. - «Դուրս եկանք [հրապարակից], մեզ քշեցին, ում որտեղ բռնեցին, էլի, մեզ` Մամուլի տան մոտ»:
Արտյոմ Կարապետյանը, ով եւս տեղափոխվել է հիվանդանոց, նկարագրեց հետեւյալը. - «Առավոտյան ժամը 6-ի կողմերը` հանգիստ քնած, մտել են ջոկատը, ձեռքներին մահակ էր, մեկը` քաղաքացիական հագուստով, չգիտեմ, հոսանք էր, ինչ էր, խփեց ինձ` ես ընկա, ու սկսեցին ծեծելը, տրորելը ինձ: Կողքիս էլ հղի կին էր, էդ կնոջ փորին ոտքով խփեցին, սկսեցին ծեծելը, մինչեւ հասկացա ինչ էր կատարվում, արդեն տեսա կողքիս մարդիկ ընկել են գետնին, թպրտում են: Այս կողմ եմ ուզում փախչեմ` խփում են, այն կողմ` ծեծում են, մի կերպ հազիվ շտապօգնությունը բերեց հասցրեց այստեղ»:
Հովհաննես Մարգարյան անունով մի մարդ, ով եւս ծեծուջարդի պահին եղել էր «Ազատության» հրապարակում, պատմեց. - «Ժամը 6-ի կողմն էր, ձախ կողմից մի խումբ մարդիկ` քաղաքացիական հագուստով, եկան, բա` «մենք ձերոնցից ենք, ընդունեք», վերեւից կրակով-բանով խփեցին ու լցվեցին մեզ վրա: Շարիկներ էին, ինչ էին, կրակում էին, ու մահակներով ջարդեցին, վերցրին շպրտեցին հրապարակից»:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանի փոխանցմամբ` տուժածները հետազոտությունից հետո տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. - «Ընդունված առաջին չորսի մոտ կային գլխի վրա կտրված վերքեր: Մյուսը եկել էր բրոնխիալ ասթմայի նոպայով, հիմա ասթման կարգավորվել է, հանգիստ է, նրա մոտ ծեծի որեւէ հետք չկա, քերծվածքներ չկան: Եվս երկուսը ընդունվեցին ժամը 10:10, գլխի վրա քերծված վերք` առաջինի մոտ, եւ երկրորդի մոտ փոքր վերքեր, նորից հետազոտվել է, որեւէ կոտրվածքային, տրավմատիկ փոփոխություններ չեն նկատվել»:
Մանուկյանի վկայությամբ` տուժածներից միայն մեկի մոտ կա ձախ ձեռքի կոտրվածք:
Տուժածների վիճակը Գագիկ Մանուկյանը գնահատեց բավարար:
Հովհաննես Շողիկյան