Ստորեւ ներկայացնում ենք Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի կողմից մշակված ընտրությունների լուսաբանման հիմնական սկզբունքները:
Ա. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը չի աջակցում որեւէ թեկնածուի: Մենք հրավիրում ենք թեկնածուների աջակիցներին եւ ընդդիմախոսներին` համադրելով նրանց տեսակետները: Միայն անաչառություն դրսեւորելով կարող ենք պահպանել մեր ունկնդիրների վստահությունը:
Բ. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը չի հավասարակշռում պետական լրատվամիջոցների կողմնակալությունը` ներկայացնելով միայն այն, ինչը բաց են թողել պետական լրատվամիջոցները: Մեր հեռարձակումներում պետք է պահպանենք լրատվական հավասարակշռությունը: Մեր առաքելության մեջ չի մտնում պետական լրատվամիջոցների կողմնակալությունը հավասարակշռելը` երեւույթի հակառակ կողմը ներկայացնելու միջոցով:
Գ. Խրախուսվում է հետաքննող լրագրությունը:
Դ. Ընտրությունների լուսաբանման հավասարակշռությունը ապահովելու պատասխանատվությունը կրում է Պրահայի կենտրոնակայանը: Հնարավոր է, որ ընտրական միջոցառումները լուսաբանելիս թղթակիցը կարող է հնարավորություն չունենալ հավասարակշռել նյութը: Նման դեպքերում ծառայությունը պարտավոր է երաշխավորել, որ ծրագիրն ամբողջությամբ լինի հավասարակշռված:
Ե. Միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ այլն) ներկայացուցիչներին պետք է ընտրություններից առաջ եւ հետո հնարավորություն ընձեռվի իրենց կարծիքներն արտահայտել զգայուն հարցերի շուրջ: Անկախ փորձագետներին ու միջազգային դիտորդներին եւս պետք է եթերային ժամանակ տրամադրվի` ընտրական գործընթացի եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց կասկածները, եթե այդպիսիք լինեն, հնչեցնելու համար:
Զ. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը պետք է խիստ խնամքով վերաբերի մեր աղբյուրների տեղեկատվությունը ճշտելուն: Ընտրությունների ժամանակահատվածին հաճախ բնորոշ է տեղեկատվության մանիպուլյացիան, ինչը գործնականում ապատեղեկատվություն է:
Է. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը պետք է շարունակաբար ապահովի հավասարակշռության ամենաբարձր մակարդակը: Եթե միայն մեկ կողմն է իր տեսակետը հնչեցնում ծրագրում, մենք պետք է փոխհատուցենք մյուս կողմի բացակայությունը` ներկայացնելով նաեւ այդ կողմի տեսակետները:
Ը. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը թույլ չի տալիս իր հյուրերին միմյանց վիրավորել մեր լրատվամիջոցի հարթակներում: Այն թեկնածուն, որին եթերաժամ կամ կայքէջի տարածք է տրամադրվել, չի կարող մեղադրել, պիտակավորել կամ այլ կերպ հարձակվել մեկ այլ թեկնածուի վրա:
Թ. Հարցազրույցներ վարելիս հանգիստ եղեք եւ մի խուսափեք զրուցակցին դժվարին հարցեր ուղղելուց:
Ժ. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը չի հեռարձակում ատելություն քարոզող ելույթներ:
Ի. Մենք պետք է պահպանենք հավասարակշռված լուսաբանման մեկ այլ կողմը` մեծացնելով նախընտրական քարոզարշավին առնչվող մարզային իրադարձությունների լուսաբանումը:
Լ. Մենք պետք է, հնարավորության դեպքում, հավասար եթերաժամ տրամադրենք բոլոր թեկնածուներին: Եթե գրանցված թեկնածուների թիվը թույլ չի տալիս իրագործել դա, Ծառայությունը պարտավոր է ապահովել, որ ընտրությունների լուսաբանումը լինի արդար եւ հավասարակշռված:
Խ. Ծառայությունը հավասարակշռում է լուսաբանումը` ընտրություններին վերաբերող հաղորդումները հեռարձակելով նույն ծրագրային հատվածների շրջանակներում:
Ծ. Քարոզարշավի լուսաբանումից առաջ եւ դրա ընթացքում Ծառայությունը պետք է տեղեկացնի իր լսարանին Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի կողմից ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշակված հիմնական սկզբունքների մասին:
Կ. Թեժ հարցերը միշտ քննարկեք ոչ թե լուրերի թողարկման ընթացքում, այլ ծրագրի պատմողական հատվածներում: Հնարավորություն տվեք փորձագետներին ցանկացած բնույթի հարցեր ուղղել թեկնածուներին: Մի խուսափեք թեկնածուներին զգայուն թեմաների վերաբերյալ հարցեր ուղղելուց:
Հ. Զգոն եղեք թեկնածուների հետ ուղիղ եթերում հարցազրույց վարելիս, քանի որ նրանք կարող են ընձեռված հնարավորությունն օգտագործել ի շահ իրենց` Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանն օգտագործելով որպես հարթակ այնպիսի նպատակների համար, որոնց մենք դեմ ենք:
Ձ. Կարեւոր է նախագահի թեկնածուների մասին խոսելիս օգտագործել պատշաճ բառապաշար:
Ղ. Թեկնածուի մասին խոսելիս երբեք էթնիկ հիշատակում մի կատարեք: Եթե էթնիկ հիշատակում, այնուամենայնիվ, եղել է, ապա այն չպետք է հանդիսանա միակ բնորոշիչը:
Ճ. Երբեք մի նշեք նախընտրական հանրահավաքի մասնակիցների թիվը` եթե տեղեկատվության միակ աղբյուրը կազմակերպող կուսակցությունն է: Միշտ տեղեկացեք նաեւ այլ աղբյուրներից: Եթե այլ աղբյուր չկա, երբեք մի նշեք մասնակիցների թիվը:
Մ. Մեր հեռարձակման երկրներում նախընտրական հարցումները հաճախ որոշակի խմբերի ազդեցության ներքո են գտնվում եւ ծառայում են դրանց նպատակներին: Խիստ զգուշավորություն է պահանջվում:
Յ. Եղեք հանգիստ, բացառեք հուզական մոտեցումը, եղեք կարգապահ եւ կենտրոնացեք թեմայի համապատասխանության եւ ոչ թե դրա հուզական կողմի վրա:
Ն. Խուսափեք բնորոշող ածականներ օգտագործելուց` «մեծ» հանրահավաք, «գերազանց» ելույթ եւ այլն:
Շ. Լուսաբանելիս երբեք մի օգտագործեք «մենք» եւ «մեր» դերանունները: