Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր երկու նամակ է հասցեագրել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին:
Դրանցից մեկում ասված է. - «Փետրվարի 29-ին լրատվամիջոցների հրապարակումներից պարզվել է, որ Ազատության հրապարակում երկու բարձրաստիճան ոստիկան հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքին:
Այդ ընթացքում ոստիկաններից մեկը փորձել է խլել Շամշյանի ֆոտոխցիկը, իսկ այնուհետեւ հարձակվել է նրա վրա եւ պատռել վերջինիս բաճկոնը:
Մեկ այլ հաղորդմամբ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն ու նրա որդին` «Հայք» օրաթերթի թղթակից Արտակ Եղիազարյանը: Վերջինից պահանջել են, որպեսզի ինքը չմասնակցի «չարտոնված» հանրահավաքներին:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորություններով, Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին` առաջարկելով հանձնարարել ստուգել դիմումում նշված փաստերը եւ հայտնել, արդյոք նշված փաստերի կապակցությամբ ներկայումս նախապատրաստվո՞ւմ են նյութեր, եւ արդյունքների մասին հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել նաեւ իրեն` միաժամանակ խնդրելով, որպեսզի այն պահվի վարչության պետի անմիջական հսկողության տակ»:
Օմբուդսմենի մեկ այլ նամակում նշվում է. - «Փետրվարի 28-ին, ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սեդա Մելիքյանն ու Լալա Ասլիկյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդմամբ հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մասում նրանց նկատմամբ կատարվել են բռնություններ՝ Փոստանջյանին քարշ տալով գցել են գետնին, խլել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միկրոֆոնը, դրսեւորել անհարգալից վերաբերմունք ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ:
Բացի այդ, ըստ դիմումատուների, ԱԺ պատգամավոր Սաֆարյանը ցանկացել է այս ամենի մասին հայտարարություն ներկայացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին, սակայն բաժնի հերթապահ մասում հրաժարվել են այն ընդունել:
Ելնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորություններից, Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին` առաջարկելով ստուգել դիմումում նշված փաստերը եւ դրանց վերաբերյալ տալ իր պարզաբանումները հնարավորինս սեղմ ժամկետներում»: