«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը երեկ խափանման միջոց է ընտրել 20-օրյա կալանքը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, նախաքննական մարմինը երկամսյա կալանքի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն:
«Այս հոդվածով ազատազրկում չի նախատեսված», - հավելեց Արսենյանը:
Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ի երեկոյան` «Ժողովներ, հանրահավաքներ, եթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի պահանջները խախտելու մեղադրանքով:
Արսենյանը ասաց, որ մեղադրանքը իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրվել է չորեքշաբթի երեկոյան` Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով:
Այս հոդվածով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` երկու ամիս ժամկետով:
Կարինե Քալանթարյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)