Ադրբեջանը ցանկանում է դուրս բերել իր զորախումբը Կոսովոյից: Համապատասխան որոշման նախագիծը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի խորհրդարանին է հղել երեկ:
«Նախագահ Իլհամ Ալիեւը մեզ ուղարկել է մի փաստաթուղթ, որով խնդրում է որոշում կայացնել եւ դուրս բերել ադրբեջանական զորախումբը Կոսովոյի տարածքից: Պատճառը Կոսովոյում քաղաքական իրավիճակի փոփոխությունն է», - ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը:
Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի կողմից երկրամասի անկախությունը հռչակելուց հետո պաշտոնական Բաքուն այդ որոշումը որակեց որպես «անօրինական» եւ հայտարարեց, որ չի պատրաստվում ճանաչել նորանկախ պետությունը:
Ադրբեջանում մտավախություն կա, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հայ դիվանագետները կարող են Կոսովոյի անկախացումը մատնացույց անել որպես նախադեպ:
Ադրբեջանի խորհրդարանը Իլհամ Ալիեւի առաջարկը կքննարկի մարտի 4-ին: Ալիեւի առաջարկին հավանության տալու դեպքում, Կոսովոյում գտնվող ադրբեջանական 34-հոգանոց վաշտը, որն ընդգրկված է թուրքական բրիգադի կազմում, հայրենիք կվերադառնա մոտ ապագայում` խոստանում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա