Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդել է, թե օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները քննարկել են տարբերակներ` Հայաստանի հեռուստաաշտարակը, Հանրային հեռուստաընկերությունը գրավելու եւ ուղիղ եթեր կազմակերպելու նպատակով:
Երեկ բերման է ենթարկվել Կարեն Տեր-Ստեփանյանը, որը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին եւ ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք պետք է երթ կազմակերպեին դեպի Նորքի հեռուստաաշտարակ եւ, հաշվի առնելով, որ հեռուստաաշտարակի պահպանությունը իրականացվում է թույլ, մտադրվել են առանց դժվարության մտնել շենքի տարածք եւ ուղիղ եթեր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի համար:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, ձերբակալված են մի շարք անձինք: Հարուցված գործի շրջանակներում աշխատանքները շարունակվում են: