Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:
«Այսօր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը` թիվ 9/31 տեղամասի նախագահի, նրա տեղակալի, անդամների եւ այլոց կողմից նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները աղավաղելու եւ կեղծելու վերաբերյալ: Նրանք արձանագրություն են մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ` կեղծելով քվեարկության արդյունքները», - ասել է Սոնա Տռուզյանը:
Նրա վկայությամբ` Հատուկ քննչական ծառայությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:
Ռուբեն Մելոյան