Նախարարությունը գրքեր է ուղարկում սփյուռքի հայկական կրթօջախներին

Նախարարության այս ծրագրի շրջանակներում նախորդ տարի սփյուռքի հայկական համայնքների դպրոցներին տրամադրվել է 60 հազար կտոր դպրոցական գրականություն: Նախարարության սփյուռքի հետ կապերի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը «Մաքս Լիբերթի»-֊ին տեղեկացրեց, որ նախորդ տարի շուրջ 20 հազար կտոր գրականություն ուղարկվել է Ռուսաստանի հայկական համայնքների դպրոցներին, իսկ 10 հազար կտոր գրականություն` Ուկրաինա: Հայ գրականության դասագրքեր են ուղարկվել նաեւ Վրաստանի, Աբխազիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Մոլդովայի, Իսպանիայի, Լիտվայի եւ սփյուռքի մի շարք հայկական համայնքների դպրոցներին:


Նարինե Ղալեչյան