Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ:
«Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին` փետրվարի 19-ին մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու եւ մասնակցության բարձր աստիճանի համար: Գոհունակությունս եմ հայտնում նաեւ դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին տրված նախնական գնահատականի կապակցությամբ, որոնց կարծիքով` ընտրությունները համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի պարտավորություններին եւ չափանիշներին», - ասված է ուղերձում, որը տարածել է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խավիեր Սոլանան ակնկալում է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններից հետո կորդեգրեն պատասխանատու գործելաոճ. - «Բոլոր դժգոհությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն եւ պետք է անդրադարձ կատարվի ընտրությունների արդյունքում արձանագրված բոլոր խախտումներին: Ցանկացած հակասություն պետք է լուծվի երկխոսության միջոցով»:
Վստահեցնելով, որ «Եվրամիությունը հավատարիմ կմնա Հայաստանի հետ հետագա համագործակցության ամրապնդմանը` հիմնվելով Եվրոպական հարեւանության քաղաքականության վրա», եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծում է, որ «Հայաստանի նոր նախագահի ընտրությունները նաեւ հարեւանների հետ հարաբերությունների բարելավման քայլեր ձեռնարկելու հնարավորություն են»:
«Դա ներառում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի վերսկսումը: Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին եւ անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի հակամարտության կարգավորման գործընթացին», - ասված է Խավիեր Սոլանայի ուղերձում: