Չնայած 2001 թվականին թալիբների վարչակազմի տապալումից հետո Աֆղանստանում ափիոնի արտադրությունը վերահսկողության տակ պահելու ջանքերին` այդ երկիրը դարձել է ափիոնի խոշորագույն արտադրողը աշխարհում: 2007 թվականին Աֆղանստանի բաժինը ափիոնի մատակարարման մեջ հասել է 93 տոկոսի, մինչդեռ 1995 թվականին այն 52 տոկոս էր:
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալներով` անցած տարի Աֆղանստանի գյուղացիները ափիոնի արտադրությունից մեկ միլիարդ դոլար են վաստակել, իսկ ափիոնի արտադրության ծավալները այդ երկրում հասել են 8 հազար 200 տոննայի` 2001 թվականի 185 տոննայի դիմաց: