Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը

Սերժ Սարգյանի շտաբի մամուլի ծառայությունը, դրա պատասխանատու Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում «ջղաձիգ փորձեր» եւ «բարձրագոչ հայտարարություններ» է որակում Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունները ընտրությունների կեղծված լինելու մասին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր շտաբի հայտարարությունները այն մասին, որ իրենք հաղթել են եւ ընտրությունները կեղծված են, հակասության մեջ են մտնում ընտրությունների` որպես իրավական եւ ժողովրդավարական գործընթացի երեւույթի հետ», - ասված է հայտարարությունում: - «Ջղաձիգ փորձերը ու բարձրագոչ հայտարարությունները, որոնք արվում են ընտրատեղամասային, ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովների արձանագրություններից, բազմաթիվ տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներից առաջ, ակնհայտորեն չեն համապատասխանում մեր երկրի ընտրողների ճնշող մեծամասնության կարծիքի հետ, իրենց էությամբ եւ բնույթով հակաժողովրդավարական եւ հակաիրավական են: Մեր կարծիքով, սա է իսկ քաղաքական անհանդուրժողականություն եւ ծայրահեղականություն որդեգրած Տեր-Պետրոսյանի թիմի իրական բնութագիրը»: