Պակիստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Պակիստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ:

Համընդհանուր ընտրությունները պետք է կայանային անցած ամիս, սակայն հետաձգվել են նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության պատճառով:

Վերլուծաբանների կարծիքով՝ Բհուտոյի Պակիստանի ժողովրդական կուսակցությունը կարող է ամենամեծ թվով տեղեր զբաղեցնել խորհրդարանում:

Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ քվեարկության ընթացքում կարող են բռնություններ տեղի ունենալ, իսկ ընդդիմությունը զգուշացրել է հնարավոր կեղծիքների մասին, թեեւ իշխանությունները բազմիցս են խոստացել, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: