«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը քարոզարշավի համատեքստում դիտարկել է. - «Երբ ժողովրդին փորձում են վերածել հեշտ կառավարելի ամբոխի, նպատակը պարզ է՝ նրան ծառայեցնել սեփական շահերին, որովհետեւ այդ պահին ամբոխի վերածված մարդկային խումբը՝ անկախ թվաքանակից, այլեւս չի գիտակցում իր սեփական շահը։ Դժբախտաբար, այսօր նախագահի որոշ թեկնածուներ, որոնց տարերքն առավելապես հանրահավաքային մենախոսությունն է, հրապարակում հավաքվածներին ձգտում են վերաբերվել որպես գործիքի։ Դրան են միտված ակնհայտ ապատեղեկատվությունը, ամենագետի եւ ամենակարողի տեսք ընդունելը եւ այլն»: «Արդյունքում՝ տեղի է ունենում մարդկանց, այսպես ասած՝ «զոմբիացում», ի հետեւանս՝ սթափ մտածողության ժամանակավոր ենթարկում հանրահավաքային գեղեցիկ խոսքերին, որոնք առավելապես կապ չունեն իրականության հետ», - եզրափակել է մեկնաբանը։
«Հայոց Աշխարհ» թերթի հոդվածագիրը հռետորական հարցեր է տվել. - «Ինչքա՞ն կարելի է ընտրությունից ընտրություն խոստումներով խաբել ու հուսադրել ժողովրդին, չարաշահել նրա դյուրահավատությունն ու համբերատարությունը, հանդես գալ նրա անունից, բայց օրեցօր նրան հրել դեպի անդունդը: Մինչեւ ե՞րբ կարող ենք հեշտությամբ սխալվել, ընկնել բախտախնդիրների ակնատը, հետո ուշացումով խելամտել եւ ճաշակել խոր հիասթափության ու խաբկանքի դառը պտուղները՝ կրելով նյութական եւ բարոյական մեծ կորուստներ»: «Բավական չէ՞ անընդհատ խաբվենք: Չէ՞ որ նույն տեղում մի քանի անգամ սայթաքելը խելացիության նշան չէ», - գրել է հոդվածագիրն ու բխեցրել:
Իր հերթին «Առավոտ»-ի խմբագրականը «Ապաքաղաքական» վերնագրի տակ փոխանցել է. - «Ընդհանրապես, մեզ՝ Հայաստանին եւ հայերին, շատ բան է պակասում՝ փող, նավթ, ծով, տարածքներ եւ այլն։ Սակայն, մեր գլխավոր «պակասորդը» պետական, ավելի ճիշտ՝ պետական-հոգեւոր ոլորտից է»։ «Եթե դա լինի, ապա այն կարող է ծակել վերոհիշյալ բացերը», - գրել է խմբագիրն ու պարզաբանել. - «Մեզ մոտ չկան մարդիկ, մարդկանց խմբեր, ինստիտուտներ, որոնց կարծիքը հավասարապես կարեւոր կլինի քաղաքականության մեջ ներգրավված հակամարտող կողմերի եւ ողջ հասարակության համար։ Օրինակ, Իրանում, այդ դերը ստանձնել են այաթոլաները։ Իսկ ԱՄՆ-ում՝ տարբեր տեսակի վերլուծական-հետազոտական հաստատություններ։ Մեզ մոտ նման ինստիտուտ չի ձեւավորվել։ Սակայն նման հեղինակությունների կարիքը կա հատկապես այսօր»։
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը, ամփոփելով քարոզարշավից ստացած տպավորությունները, փոխանցել է. - «Թեկնածուներից մեկին հաջողվեց, պետք է խոստովանել, այնպես եւ այնքան մաղձոտել մթնոլորտը, ատելությունն այնքան խորացնել, կրքերն այնպես շիկացնել, որ ընտրազանգվածի մի որոշակի հատվածի ներսում առկա բնական դժգոհությունն այժմ վերածվել է անհաշտ թշնամանքի եւ սպառնում է թափվել փողոց, վերածվել ներազգային բախման»: «Մարդկանց մի մասին զոմբիացնելու եւ այդ միջոցով ավելի մեծ զանգվածին վարակելու քաղաքականությունը մշակողներն ու կատարողներն այդ ամբողջը կոչում են «ժողովրդային շարժում», այնինչ դա, փաստորեն, եթե ոչ հակաժողովրդական, համենայն դեպս, ժողովրդի մի մասը մյուսին հակադրելու, ընդհուպ առճակատման տանելու, բախումներ հրահրելու ձգտում է պարզապես», - գրել է խմբագիրն ու սթափության կոչ արել. - «Ընտրություններին մնացել է 2 օր: Բավարար ժամանակ՝ մտածելու: Այս անգամ ընտրենք ոչ թե համակրանքից ելնելով, ոչ իսկ խղճով, այլ՝ մտածելո՛վ»։
«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, պնդելով, թե քարոզարշավի «հենց առաջին իսկ օրվանից էլ պարզ էր բոլորի համար, որ հենց Տեր-Պետրոսյանն է այն թեկնածուն, որն ի վիճակի է հաղթել ու ապամոնտաժել ավտորիտար համակարգը, եւ որ «նույնիսկ հպանցիկ հայացքը բավարար է, որպեսզի պարզորոշ տպավորություն ստեղծվի, որ բոլոր, այսպես կոչված «ընդդիմադիր» թեկնածուների առաջադրումը հրահանգավորված էր Բաղրամյան պողոտայից», բխեցրել է. - «Սա դիմակահանդես է, որտեղ մարդկանց դիմակներ հագած քաղաքական ուրվականները փորձում են խափանել մարդկանց ազատությունը»։ «Սակայն ցանկացած դիմակահանդես ունի իր ավարտը, եւ ժողովուրդը վաղ թե ուշ կտեսնի մասնակիցների իրական դեմքը», - եզրափակել է մեկնաբանը։
Ատոմ Մարգարյան