Թուրքիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր վերացրեց համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը, չնայած աշխարհիկ պետության կողմնակիցները խիստ դեմ էին դրան:
Տասնյակ հազարավոր թուրքեր այսօր ցույցի էին դուրս եկել մայրաքաղաք Անկարայում` բողոքելով սահմանադրական փոփոխությունների դեմ եւ պահանջելով կառավարության հրաժարականը:
«Թուրքիան աշխարհիկ է եւ կմնա աշխարհիկ»,֊ - վանկարկում էին նրանք:
Այսօրվա վերջնական քվեարկության ժամանակ սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկեց 411, դեմ՝ 103 պատգամավոր:
Վարչապետ Ռեջեփ Էրդողանը մինչեւ այսօր գործող արգելքը անվանել էր «փորձանք» երիտասարդ աղջիկների եւ կանանց համար, որոնք ստիպված էին հանել գլխաշորերը համալսարան մտնելիս:
«Մենք վերջ կտանք աղջիկների տառապանքներին համալսարանի դարպասների առջեւ»,֊ - ասել է Էրդողանը:
Սահանադրական փոփոխությունները դեռ պետք է ստորագրվեն նախագահ Աբդուլա Գյուլի կողմից, բայց քչերն են կասկածում, որ նվիրյալ մահմեդականը կստորագրի փաստաթուղթը: