Ռուսաստանցի ընտրողների 37 տոկոսն է ակնկալում նախագահի ազատ եւ արդար ընտրություններ: Այդ են վկայում «Ազատություն» ռադիոկայանի պատվերով «Lեւադա» կենտրոնի եւ «ԻնտերՄեդիա» հետազոտական ինստիտուտի անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալները:
Հունվարի 11-21-ը Ռուսաստանի ամբողջ տարածքում` 18 տարեկանից բարձր 1600 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների ընդամենը 37 տոկոսն է դրական պատասխանել հարցին` «վստա՞հ եք, որ Ռուսաստանում ընտրությունները կանցկացվեն արդար»: 45 տոկոսը բացասական է պատասխանել, իսկ 18 տոկոսը հրաժարվել կամ էլ դժվարացել է պատասխանել:
Ըստ հարցման արդյունքների` արդար ընտրություններ առավելապես ակնկալում են իշխանամետ «Եդինայա Ռոսիա» կուսակցության աջակիցները, ընտրությունների ընթացքի արդարությունը կասկածի տակ առնողներն առավելապես ընդդիմության համակիրներն են:
«Ումի՞ց կամ ինչի՞ց է կախված, թե ով կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը», - այս հարցին ի պատասխան` ռուսաստանցիների 47 տոկոսը տվել է Վլադիմիր Պուտինի անունը: Միայն 16 տոկոսն է ընտրություններում վճռորոշ գործոն համարել ընտրողների կամքը կամ թեկնածուների նախընտրական ծրագրերը:
Այս տվյալները մինչ խորհրդարանական ընտրությունները նույն փորձագետների անցկացրած հարցման արդյունքների հետ համեմատելու դեպքում պարզվում է, որ անցած երկու ամիսներին 16 տոկոսով աճել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր ընտրությունների արդյունքը բացառապես պայմանավորում են Պուտինի կամքով: Հասարակության շրջանում ձեւավորված նման վերաբերմունքը փորձագետները բացատրում են նրանով, որ գործող նախագահի աջակցությունը վայելող թեկնածու` փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քաղաքական կերպարը առայժմ անբաժանելի է նախագահ Վլադիմիր Պուտինից:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ Պուտինը, վայր դնելով նախագահի լիազորությունները, փաստացի չի հեռանալու երկրի ղեկից. 46 տոկոսը ակնկալում է, որ նա վարչապետ է դառնալու եւ այդպես է շարունակելու կառավարել, 18 տոկոսն ասել է, թե «չգիտի ինչպես, բայց Պուտինը կկառավարի երկիրը ձեւական ընտրված նախագահի փոխարեն», իսկ 8 տոկոսը կարծիք է հայտնել, թե «չգիտի երբ եւ ինչպես, բայց Վլադիմիր Պուտինը նորից է դառնալու նախագահ»:
Այդուհանդերձ, հարցմամբ ընդգրկվածների 76 տոկոսը մարտի 2-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա