«Ժառանգություն»-ը կսատարի միավորված թեկնածուներին

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ընդդիմադիր թեկնածուների միավորման շուրջ բանակություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ:

Խաչատրյանը շեշտեց, որ իրենց համար կարեւոր է միավորումը. եթե միավորվեն Վազգեն Մանուկյանը եւ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն»-ը նրանց կսատարի: Իսկ եթե միավորվեն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը, «Ժառանգություն»-ը այս զույգին կսատարի:

Խաչատրյանը հավելեց, որ իրենք հավատարիմ են նախօրեին կուսակցության վարչության ընդունած որոշմանը, որը միավորում է պահանջել, եւ միայն այս միավորումների չկայանալու դեպքում «Ժառանգություն»-ը կվերանայի այդ որոշումը:


Աստղիկ Բեդեւյան