Երեկ ԱՄՆ-ի ավելի քան երկու տասնյակ նահանգներում կայացած նախնական ընտրությունների արդյունքում սենատոր Ջոն ՄըքՔեյնը դարձավ հանրապետականների առաջատար, մինչդեռ դեմոկրատների ճամբարում սենատորներ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի մրցակցությունը շարունակվում է:
Ջոն ՄըքՔեյնը հաղթանակ տարավ մի շարք կարեւոր նահանգներում, այդ թվում Կալիֆորնիայում, Իլինոյսում եւ Նյու Յորքում, առաջ անցնելով մրցակիցներ Մայք Հաքաբիից եւ Միթ Ռոմնիից:
Դեմոկրատների ճամբարում անորոշությունը շարունակվում է՝ Քլինթոնը հաղթանակ է տարել ամենամեծ նահանգներում, այդ թվում Կալիֆորնիայում եւ իր հարազատ Նյու Յորքում, սակայն Օբաման ավելի մեծ թվով նահանգներում է հաղթել:
ՄըքՔեյնը հայտարարել է, որ այսուհետ հենց ինքը պետք է դիտվի որպես հանրապետականների միակ թեկնածու, մինչդեռ ոչ Օբաման, ոչ էլ Քլինթոնը չեն հռչակել իրենց հաղթանակը: Փաստորեն, ամեն ինչ որոշվելու է ամռանը Դենվերում կայանալիք դեմոկրատների համագումարում: