Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Երեւան կատարելիք այցը ավելի շատ պետք է Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին: Այս կարծիքն է հայտնում այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը:
«Վիկտոր Զուբկովը Երեւան է այցելում իր գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով, ով նախագահական ընտրությունների արդյունքում առաջխաղացման հույս ունի: Զուբկովի այցելությունը ընտրարշավի բուռն շրջանում Մոսկվայի աջակցության աներկբա ապացույցն է», - գրում է թերթը եւ նշում. - «Հայաստանում անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում ռուսաստանցի պաշտոնյաները ակտիվորեն քարոզում էին պարոն Սարգսյանի Հանրապետական կուսակցության օգտին: Այդ քարոզարշավի ժամանակ Հայաստան մեկնեց արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Lավրովը, իսկ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը նույնպես ամենայն աջակցություն ցուցադրեց Սերժ Սարգսյանին, ճիշտ է, Հայաստան չեկավ` նախընտրելով հայտարարությամբ հանդես գալ Մոսկվայից»:
«Մինչդեռ, սպասվող նախագահական ընտրություններում հարցի արժեքը զգալիորեն ավելի բարձր է` խոսքը պետության առաջին պաշտոնին է վերաբերում: Մանավանդ, որ իշխանություններն անհանգստացած են փողոցային ակցիաներից, որ ամեն շաբաթ նախաձեռնում են գործող վարչապետի ընդդիմախոսները` ամեն անգամ հավաքելով ավելի ու ավելի շատ մարդ», - նկատում է «Կոմերսանտ»-ը:
Ըստ ռուսաստանյան թերթի` «իշխանությունների համար ոչ այնքան հաճելի նորություն էր նաեւ այն, որ պարոն [Արթուր] Բաղդասարյանը եւ նրա կուսակցությունը հնարավոր է պաշտպանեն Lեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»:
«Եթե միավորումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա ամենեւին էլ փաստ չէ, որ երկրի հաջորդ նախագահի անունը հայտնի կդառնա քվեարկության առաջին փուլում, ինչպես կցանկանար Սերժ Սարգսյանը», - ամփոփել է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը «Հայաստանյան ընտրությունները փողոց են դուրս եկել» վերնագրված հոդվածում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա