Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացրած 2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար Կոնգրեսի հաստատածից եւ 11 միլիոնով պակաս` 2008-ի համար վարչակազմի նախնական առաջարկից:
Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` ինչպես եւ նախորդ մի քանի տարիներին, Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկում է նաեւ խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օժանդակության հավասարությունը: Երկու երկրների համար առաջարկվող արտաքին ռազմական ֆինանսավորման ծավալները նույնն են` 3-ական միլիոն դոլար, սակայն ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով նախատեսվում է Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մտահոգություն են հայտնել Հայաստանին հատկացվելիք օգնության ծավալը կրճատելու առաջարկի կապակցությամբ:
Այժմ նախագիծը ենթակա է քննարկման Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համապատասխան հանձնաժողովների կողմից: