Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ընտրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաեւ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը:
«Եթե ես դառնամ նախագահ, ես առաջին հերթին ամբողջ աշխարհի առջեւ կհայտարարեմ եւ կառաջարկեմ Ադրբեջանին` եկեք հիմա ստորագրենք, այսպես ասած` պակտ իրար վրա չհարձակվելու մասին: Առնվազն իրար ասենք, որ հարցի լուծումը պատերազմի ճանապարհների վրա չենք տեսնում», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Եթե Ադրբեջանը պատրաստ չի նման բան ստորագրելու, ես ի՞նչ պետք ունեմ մտնել դետալների մեջ...»:
Հաջորդ քայլը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, կլինի ամեն գնով` դիվանագիտական պայքարով, ճնշումով եւ պարտադրանքով, Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը:
Նա նաեւ ասաց, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է չեզոքացնել Թուրքիայի դերակատարումը:
«Եվ սա նշանակում է, որ մենք պետք է ճիշտ կերպով հարաբերվենք Եվրամիության հետ եւ ՆԱՏՕ-ի հետ, որոնք կարող են եւ իրավասու են սանձել Թուրքիայի ագրեսիվ վարքը», - պարզաբանեց նա:
Դաշնակցության թեկնածուն մտահոգություն հայտնեց, թե երբ իր ելույթներում քննադատում է այսօրվա իրավիճակը, ապա դրանով օգնում է նախկին իշխանություններին, իսկ երբ քննադատում է նախկիններին` «բետոնապատում է» այսօրվա իրավիճակը:
Այդուհանդերձ, Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ «եթե այսպես շարունակվի, կլինի շատ ավելի վատ»:
Նրա խոսքով, հայ ժողովուրդն այսօր կանգնած է «արհեստական ընտրության առջեւ». - «Եվ այսօրվանից իրենց ճնշված վիճակից դժգոհ ժողովուրդը վատի փոխարեն, գնում է (հատկապես անգիտակից մասսան) ավելի վատը, վատագույնը ընտրելու: Բայց ո՞վ ասաց, որ մենք վատի ու վատագույնի մեջ ընտրություն ունենք: Ինչո՞ւ չենք վատի եւ լավի մեջ ընտրություն կատարում»:
Հովհաննես Շողիկյան