Այսօր Հարավային Կովկաս է ժամանում Եվրամիության «Տրոյկան»` Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Այսօր «Տրոյկան» կայցելի Բաքու, վաղը` Երեւան, իսկ չորեքշաբթի օրը` Թբիլիսի:
Ներկայացնելով այցի օրակարգը` Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները նշել է. - «Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համատեղ գործողությունների ծրագրերի մեկնարկից ի վեր անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունները ավելի ու ավելի են սերտանում: Սա իմ երրորդ այցն է տարածաշրջան, եւ ես ակնկալում եմ քննարկել Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրերին, էներգետիկ անվտանգությանը, տարածաշրջանային, այդ թվում` սառեցված հակամարտություններին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ միջազգային հարցեր»:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները այցի ընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանում բացելու են Եվրահանձնաժողովի նոր ներկայացուցչություններ, ինչի կապակցությամբ Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է. - «Այս անգամ ես հատկապես ուրախ եմ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում բացելու եմ Եվրահանձնաժողովի նոր դիվանագիտական առաքելությունները: Դա նոր էջ է բացում այս երկրների հետ մեր հարաբերություններում: Դա հաստատում է Հարավային Կովկասի երկրների հետ սերտորեն համագործակցելու Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը, սատարելով բարեփոխումներին` ամբողջ տարածաշրջանը Եվրոպային ավելի մոտեցնելու հեռանկարով»:
Պատվիրակության հետ տարածաշրջան կայցելի նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունից ստացված հաղորդագրության համաձայն, պատվիրակության նոր շենքը, որը գտնվում է Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, վաղը երեկոյան բացելու են Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հանձնակատար Ֆերերո-Վալդները ներկայացնելու է նաեւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի լիարժեք պատվիրակության նոր ղեկավարին:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա