«Վոլվո»-֊ն տուգանվել է 300 հազար դոլարով

Ֆրանսիայի Սավերն քաղաքի դատարանը մարդկային կյանքեր խլելու համար մեղավոր է ճանաչել «Վոլվո» շվեդական ավտոընկերությանը եւ տուգանել 300 հազար դոլարով: 1999 թվականին Ֆրանսիայի արեւելքում վթար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է երկու երեխա:

Դատախազությունը պնդել է, որ արգելակման անկատար համակարգն է եղել վթարի պատճառը:

Վարորդը, որը չի կարողացել կանգնեցնել մեքենան եւ վրաերթի է ենթարկել 9 եւ 10 տարեկան երեխաներին, դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման եւ 300 եվրո տուգանքի: