Փետրվարի 8-ին Մյունխենում կմեկնարկի համաշխարհային անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա համաժողովը, որը բացելու պատիվը կազմակերպիչները վստահել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Անվտանգության ոլորտի Դավոս» անունը ստացած համաժողովին մասնակցելու են մի շարք երկրների առաջնորդներ ու բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, Մակեդոնիայի առաջնորդն ու Մոլդովայի նախագահը:
«Այն, որ միջազգային համաժողովի բացման խոսքը վստահվել է Թուրքիայի վարչապետին, ցույց է տալիս այդ երկրի աճող կարեւորությունը որպես առացքային ուժ Մերձավոր եւ Միջին արեւելքում», - DPA գործակալությանն ասել է հավաքի կազմակերպիչներից մեկը:
Երկօրյա հավաքի քննարկման կենտրոնում են լինելու ՆԱՏՕ-ի ապագան, Բալկանները, Ռուսաստանը, ապառազմականացումն ու միջազգային այլ թեժ հարցեր:
Հեղինե Բունիաթյան, Պրահա