Վախճանվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին նախագահ Գլեն Ֆերգյուսոնը

Անցած տարեվերջին վախճանվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին նախագահ Գլեն Ֆերգյուսոնը:

Ֆերգյուսոնը ռադիոկայանը գլխավորել է 1978-82 թվականներին, ինչպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն է նշել իր հաղորդագրությունում` ռադիոկայանում փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ «Ազատ Եվրոպա» եւ «Ազատություն» ռադիոկայանները միավորվեցին մեկ վարչական կառույցում: «Նա էր ղեկավարում «Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը ռադիոկայանի առջեւ ծառացած մեծագույն մարտահրավերներից մեկի` 1981 թվականի փետրվարի 21-ին Մյունխենում նրա գրասենյակի ռմբահարման ժամանակ», - նշել է Ջեֆրի Գեդմինը: - «Ֆերգյուսոնը առաջնորդել է կազմակերպությունը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմին եւ ազատությանն ու ժողովրդավարությանը խորը, անկեղծ նվիրվածությամբ»:

Մինչ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գլխավորելը Ֆերգյուսոնը պաշտոնավարել է որպես Քենիայում ԱՄՆ-ի դեսպան, ղեկավարել է երեք համալսարաններ: «Ազատություն» ռադիոկայանից հետո նա գլխավորել է Նյու Յորքի Կատարողական արվեստների «Լինքոլն» կենտրոնը եւ Փարիզի Ամերիկյան համալսարանը: