Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր

Այսօր Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզյուին Խունը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայն ստորագրված փաստաթղթի, Չինաստանը Հայաստանի կառավարությանը կտրամադրի դրամաշնորհ` տեխնիկատնտեսական համագործակցության տարբեր բնույթի ծրագրեր իրականացնելու համար:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իրագործվելիք ծրագրերը լրացուցիչ կհամաձայնեցվեն կողմերի միջեւ: