Լեւոն Տեր֊-Պետրոսյանի աջակիցները շաբաթ օրը կհավաքվեն Կառավարության նիստերի դահլիճում

Շաբաթ օրը Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանին աջակցող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների պատվիրակների հանրապետական կոնգրես:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը ինքնառաջադրվել է Հայաստանի նախագահության թեկնածու:

Նրա աջակիցները երեք հանրահավաք են գումարել Ազատության հրապարակում, իսկ այնուհետեւ տեղեկացրել, որ այս տարի այլեւս հանրահավաքներ չեն լինելու: