Այսօր Երեւանում եւ Աթենքում շրջանառության մեջ դրվեցին հայ֊-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը եւ Աֆրոդիտեն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Երեւանում Հունաստանի դեսպանատանը հայտարարել է, թե նամականիշերի համատեղ թողարկումը «երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության եւ համագործակցության լավ խորհրդանիշ է»:
Հայաստանում Հունաստանի դեսպան Ալեկոս Իկոնոմոպուլոսը հիշեցրել է, որ 2001 թվականին Հունաստանում թողարկվել են նամականիշեր՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-֊ամյակին: