Փակվել է Ռուսաստանը Հարավային Կովկասի հետ կապող ճանապարհը

Առատ ձյան պատճառով այսօր փակվել է Ռուսաստանը Հարավային Կովկասի հետ կապող Տրանսկովկասյան ավտոմայրուղին: Այդ մասին ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի Հյուսիսային Օսիայի հացերով օգնական Վլադիմիր Իվանովը:

Նրա վկայությամբ՝ առայժմ դժվար է կանխատեսել, թե երբ կբացվի ճանապարհը, որովհետեւ ձյունը շարունակվում է տեղալ:

Իվանովը հավաստիացրել է, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում անմիջապես կսկսվեն մայրուղու մաքրման աշխատանքները:

Այս ճանապարհից օգտվելու հնարավորություն Հայաստանի եւ Վրաստանի բնակիչները արդեն երկար ժամանակ չունեն, քանի որ այն փակ է Հյուսիսային Օսիայի սահմանին: