Բեյրութում սպանվել է բանակի գեներալը

Բեյրութի արվարձանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, այդ թվում մի գեներալ, որը պետք է նշանակվեր Լիբանանի զինված ուժերի հրամանատար:

Գեներալ Ֆրանսուա ալ֊-Հաջը, որը, ըստ արեւմտյան աղբյուրների, ահաբեկչության նշանակետն էր, պետք է փոխարիներ բանակի հրամանատար գեներալ Միշել Սուլեյմանին, որը իշխող կոալիցիայի եւ ընդդիմության համաձայնությամբ առաջադրվել էր նախագահության թեկնածու:

Պայթյունի հետեւանքով այրվել է առնվազն 10 մեքենա: