Համաշխարհային բանկը 100 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Ադրբեջանին

Համաշխարհային բանկը հաջորդ տարի 100 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Ադրբեջանին՝ Ապշերոնի թերակղզու նավթով աղտոտված տարածքները վերականգնելու համար: Այդ մասին այսօր Բաքվում կայացած ասուլիսում հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կատցուն:

«Այս հողերն աղտոտվել են 150 տարվա ընթացքում, եւ դրանց մաքրումը երկար ժամանակ կպահանջի»,֊ - ասել է նա:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, խոսքը 30 հազար հեկտար տարածքի մասին է: Ապշերոնի թերակղզում է գտնվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: