Արդեն երկրորդ օրն է, ինչ եթեր է դուրս գալիս բելառուսական առաջին անկախ արբանյակային հեռուստաալիքը`«ԲելՍատ»-ը: Հեռուստակայանը գործում է Վարշավայում, ֆինանսավորումն էլ իրականացնում է Lեհաստանի կառավարությունը, սակայն «ԲելՍատ»-ի ավելի քան 80-հոգանոց աշխատակազմի ճնշող մեծամասնությունը Բելառուսի քաղաքացիներ են:
Աշխատել հայրենիքում հեռուստաընկերության լրագրողները չեն կարող` Բելառուսի էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ:
Հեռուստակայանի ղեկավարներից Ալեքսեյ Ձիկավիցկին նշել է. - «Մեկ տարի առաջ արբանյակային ալեհավաք ուներ Բելառուսում բնակվող ընտանիքների 7.2 տոկոսը: Ամենահամեստ հաշվարկներով` դա կազմում է բնակչության ընդհանուր թվի մոտ 20 տոկոսը»:
Արբանյակային ալեհավաքներից օգտվողները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են կամ, ինչպես Ձիկավիցկին է նրանց բնութագրում` «հանրային կարծիք ձեւավորողները»:
Լեհական աղբյուրները նշում են, որ առաջիկա ամիսներին «ԲելՍատ»-ի հեռուստադիտողների թիվը կարող է հասնել 700 հազարի:
«Մեզ հետաքրքրում է ցանկացած տեղեկատվություն, որ տարբերվում է պաշտոնական քարոզչությունից», - նշել է հեռուստաալիքի խմբագիրներից Օլգա Իպատովան:
Առաջիկա ամիսներին «ԲելՍատ»-ը եթեր դուրս կգա օրական երեք ժամ` երեկոյան ժամը 6-ից 9-ը: Հիմնական շեշտը դրվելու է լրատվական եւ վերլուծական թողարկումների հեռարձակման վրա:
Քաղաքագետները, սակայն, կանխատեսում են, որ բելառուսական անկախ հեռուստաալիքի բացումը հերթական անգամ սրելու է պաշտոնական Վարշավայի ու Մինսկի առանց այդ էլ լարված հարաբերությունները:
Մինսկում Lեհաստանի դեսպանը գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո Բելառուս է վերադարձել սեպտեմբերի վերջին միայն:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա