Չորս օր` զուգարանում

Դեյվիդ Լեգաթը բոուլինգի սիրահարների ակումբի զուգարանում պատահաբար կոտրել է դռան փականը եւ մնացել ներսում:

Չորս օր ոչ ոք չի գնացել ակումբ, իսկ Դեյվիդի մոտ չի եղել բջջային հեռախոս: Նա ստիպված է եղել տաքանալ ծորակի տաք ջրով: Ջուրը նաեւ չորս օր շարունակ նրան իբրեւ սնունդ է ծառայել:

Միայն հինգերորդ օրը ակումբի հավաքարարը, լսելով օգնության ճիչերը, կոտրել է զուգարանի դուռն ու ազատել այնտեղ մնացած Լեգաթին:


Կարլեն Ասլանյան