Հայաստանցի 4 կանանցից մեկը համոզված է, որ ամուսինն իրավունք ունի ծեծել կնոջը

ՅՈւՆԻՍԵՖ-֊ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ հայաստանցի յուրաքանչյուր 4 կանանցից մեկը համոզված է, որ որոշ հանգամանքներում ամուսինն իրավունք ունի ծեծել կնոջը: Հարցումն անցկացվել է 15-֊49 տարեկան կանանց շրջանում:

Այն հարցին, թե արդյո՞ք որոշ հանգամանքներում արդարացված է, երբ ամուսինը կամ զուգընկերը խփում կամ ծեծում է կնոջը, հայաստանցի կանանց 22 տոկոսը դրական պատասխան է տվել:

Ուզբեկստանում նույն հարցին դրական է պատասխանել կանանց 70 տոկոսը, Ուկրաինայում ՝ ընդամենը 5 տոկոսը: Վրաստանում «այո» է ասել կանանց 30 տոկոսը: