Հայաստանի գազամատակարարումը 4 օրով դադարեցվում է

Հայաստանի գազամատակարարումը այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 11-ը դադարեցվում է` Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս գազատարի վրա վերանորոգման պլանային աշխատանքների պատճառով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայռուսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նա վստահեցրեց, որ բնակչության վրա դա չի անդրադառնա, «որովհետեւ նորմալ պահանջարկին համապատասխան գազ կմատակարարվի ստորգետնյա գազապահեստարանից»:


Կարինե Քալանթարյան