Ռուշայլոն՝ սենատոր

ԱՊՀ-֊ի նախկին գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն այսօր ընտրվել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում` Դաշնության խորհրդում Արխանգելսկի մարզային ժողովի ներկայացուցիչ:

Արխանգելսկից ընտրված նախկին սենատոր Յուրի Սիվկովը զոհվել է այս տարվա հոկտեմբերին:

54-֊ամյա Վլադիմիր Ռուշայլոն եղել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ վերջին երեք տարիներին զբաղեցրել է ԱՊՀ֊-ի գործադիր քարտուղարի պաշտոնը:

Ռուշայլոն բազմիցս այցելել է Հայաստան: