Վրաստանը Ռուսաստանից դիտորդներ չի հրավիրելու

Վրաստանը Ռուսաստանից դիտորդներ չի հրավիրելու հաջորդ տարվա հունվարի 5֊-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ այսօր հայտարարել է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիվի Թարգամաձեն:

«Հակավրացական հայտարարություններից հետո, որոնք արվել են «Եդինայա Ռոսիա»֊ի ներկայացուցիչների կողմից խորհրդարանական ընտրություններից հետո, մենք հնարավոր չենք համարում ռուսաստանցի դիտորդների հրավիրումը»,֊ - ասել է Թարգամաձեն:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն նույնպես հաստատել էր, որ Ռուսաստանը հրավեր չի ստանալու: «Մենք հրավերներ ենք ուղարկել ԱՊՀ֊-ի բարեկամական երկրներին»,֊ - հայտնել է նա:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ մոտ օրերս Թբիլիսի կժամանեն Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-֊ի դիտորդները: