Երիտասարդներն առողջ ապրելակերպ են քարոզում

Ծրագրի նպատակն է հասարակական կազմակերպությունների կողմից իրենց երիտասարդ համակիրների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածումը եւ սեռական ճիշտ դաստիարակությունը:

Քննարկմանը ներկա էր նաեւ երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով կազմակերպիչների կատարած հարցումների արդյունքում, այս ուղղությամբ ընտրվել է որպես «դերային մոդել» հայ երիտասարդության համար:

Կլոր սեղանի կազմակերպիչներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ երիտասարդ բեղմնունակ կանանց ավելի քան 25 տոկոսը առնվազն մեկ անգամ դիմել է հղիության արհեստական ընդհատման: Իսկ Հայաստանում մարդու իմունային անբավարարության վարակակիրների մոտ 40 տոկոսը գտնվում է 16-30 տարիքային խմբում:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին տարբերակներ, թե ինչպես երիտասարդը պետք է առողջ սեռական կյանք վարի, ինչպես խուսափի սեռական տարբեր վարակներից:

Հասմիկ Կարապետյանն իրեն համարում է այն համարձակներից, ովքեր չեն ամաչում բարձրաձայն խոսել սեռական դաստիարակության մասին: Նա հույս ունի, որ տարբեր հանդիպումների ընթացքում երիտասարդներն իրենից չեն ամաչի ու ազատորեն կքննարկեն նշված թեման:

Հարավային Կովասում երիտասարդների վերարտադրողական առոջության նախաձեռնության համակարգի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Մկրտչյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրենք նպատակ ունեն մայրաքաղաքում եւ մարզերում կենտրոններ ստեղծել, որտեղ նշված թեմաների շուրջ երիտասարդների համար կանցակցվի անվճար խորհրդատվություն:


Նարինե Ղալեչյան