The Daily Telegraph-ի փոխանցմամբ, Լոնդոնում պալատական թաղման ծառայության տրամադրության տակ միշտ կա «հերթապահ» դագաղ, որը նախատեսված է «արքայական ընտանիքի որեւէ անդամի արտասահմանում մահանալու հնարավոր առիթի համար»: Դագաղը պատրաստել է Leverton & Sons ընկերությունը:
Պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը ստացել է Ուելսի իշխանուհի Դիանայի մահվան հանգամանքն ուսումնասիրող երդվյալ ատենակալների դատարանը:
Պալատական թաղման բյուրոն ունի շուրջ 200 տարվա պատմություն: Բյուրոյի ղեկավար Քլայվ Լեւերթոնը 1997 թվականին Դիանայի ողբերգական մահվան կապակցությամբ մեկնել է Փարիզ, որ պատշաճ կերպով ապահովի հանգուցյալի մարմնի փոխադրումը Լոնդոն:
Լեեւրթոնի խոսքերով, Leverton & Sons ընկերությանը 1991 թվականին պալատական թաղման բյուրոյի կարգավիճակ է շնորհել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արքայական ընտանիքի բարձրաստիճան ծառայող Լորդ Չեմբերլենը (այդ տիտղոսը կրող պաշտոնյան արքայական ընտանիքում պատասխանատվութուն է կրում արարողակարգերի եւ հանդիսավոր ծեսերի կազմակերպման համար):
Քլայվ Լեւերթոնն ասել է, որ «կան կոնկրետ հանձնարարականներ, որոնք կարող են գործադրվել այն դեպքում, եթե արքայական ընտանիքի անդամը մահանա արտասահմանում կամ, ասենք, Շոտլանդիայում, որտեղից գործնականում դժվար է ցամաքային տրանսպորտով դին Լոնդոն փոխադրել»:
Լսումների ընթացքում երդվյալ ատենակալների իրավաբանական խորհրդատու Ջոնաթան Հոուի այն հարցին, թե «ճի՞շտ է արդյոք, որ դուք, լինելով թաղման արարողակարգի տնօրեն, ունեցել եք հատուկ դագաղ», Լեւերթոնը պատասխանել է. - «Այո, մենք ունենք «հերթապահ» դագաղ նման դեպքերի համար»:
Արմեն Քոլոյան, Պրահա