Հրդեհ` Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ

Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ, որը հրշեջներին հաջողվել է արագ մարել:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել է դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը, հրդեհը բռնկվել է դեսպանատանը հարող տնտեսական կառույցների տարածքում` Կրիվոկոլեննի նրբանցքում:

Հրդեհի մասին դեսպանատան աշխատակիցները շտապ իրազեկել են Մոսկվայի հրշեջ ծառայությանը: Դեսպանության ղեկավարները որոշում են ընդունել դեսպանատան տարածք հրշեջների մուտքը թույլ տալու վերաբերյալ, ինչի շնորհիվ հաջողվել է հրդեհը մարել հնարավորինս արագ` թույլ չտալով դրա տարածվելը շենքում:

Ռուսաստանյան համապատասխան ծառայությունները ներկայումս պարզում են պատահարի պատճառները: