Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովի, Ռուսաստանը կարող է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ) դիտորդներ չհրավիրել գալիք մարտին կայանալիք նախագահական ընտրություններին:
Չուրովի խոսքերով, դիտորդներին հրավիրել-չհրավիրելը հիմնականում կախված կլինի ԵԱՀԿ-ի ղեկավար մարմնի` նոյեմբերի 20-ին կայանալիք նիստի արդյունքներից: Այդ նիստում է քննարկվելու են Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի եւս վեց երկրների (այդ թվում Հայաստանի) նախաձեռնությունը` սահմանափակել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը եւ ընտրությունների արդյունքների մասին հրապարակումները:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) արդեն հրաժարվել է դիտորդներ ուղարկել ռուսաստանյան խորհրդարանական ընտրություններին: ԺՀՄԻԳ-ի խոսնակը ասել էր, որ Ռուսաստանը ժամանակին մուտքի վիզաներ չի տրամադրել դիտորդներին: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին Ռուսաստանը, այդուամենայնիվ, հրավիրելու է ԵԱՀԿ-ի դիտորդներին, այլապես «կխախտի այդ կազմակերպության առջեւ ստանձնած իր պարտավորությունները»:
Ազա Բաբայան, Մոսկվա